Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը