Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին
Աշխարհ
Իսրայելական բանակը նոր հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Բանակը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող առնվազն 10 ենթակառուցվածքային օբյեկտ։
Իսրայելական կողմի խոսքով՝ սա «Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական խախտումների և հարավային Լիբանանի անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի վրա հարձակումների պատասխանն է»։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր զորքերին և իսրայելցի քաղաքացիական անձանց նկատմամբ ցանկացած սպառնալիք կանխելու համար», - շարունակվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը