Հայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և Ուկրաինա
Աշխարհ
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, պատրաստ են այցելել Ռուսաստան և Ուկրաինա, եթե քննարկման նոր թեմաներ առաջանան, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Հրապարակումը նշում է, որ հնարավոր այցելությունները քննարկվում են որպես ԱՄՆ դիվանագիտական ջանքերի մաս։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Մոսկվան հույս ունի ամերիկացի բանակցողների այցի վրա Ռուսաստան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Ուշակովը հետագայում նշեց, որ Ուիթկոֆի և Քուշների Ռուսաստան այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը