Հանտավիրուսի վտանգն անցել է
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ «MV Hondius» զբոսանավում գրանցված «Անդես» հանտավիրուսի բռնկումը պաշտոնապես ավարտվել է։
Գեբրեյեսուսն այս մասին հայտնել է X սոցիալական հարթակում՝ նշելով, որ վիրուսի ազդեցության ենթարկված վերջին անձի կարանտինային ժամկետն ավարտվել է, իսկ թեստի արդյունքը եղել է բացասական։
«Այսօր «MV Hondius» զբոսանավում հանտավիրուսի ազդեցության ենթարկված վերջին անձի կարանտինային շրջանն ավարտվեց։ Նրա թեստը բացասական էր, և նա վերադարձել է տուն։ Քանի որ մայիսի 25-ից հետո նոր դեպքեր չեն արձանագրվել, ԱՀԿ-ն բռնկումը համարում է ավարտված»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ «Անդես» հանտավիրուսի բռնկումը Նիդեռլանդներին պատկանող «MV Hondius» հետազոտական զբոսանավում արձանագրվել էր 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը