Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և պայմանավորվել մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում։
Ինչպես փոխանցում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը, հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ կազմակերպելու առաջնորդների անձնական հանդիպումը։
Նեթանյահուի գրասենյակի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետը զրույցի ընթացքում ընդգծել է Միացյալ Նահանգների կարևոր դերը համաշխարհային անվտանգության և ազատության ապահովման գործում՝ հավելելով, որ Իսրայելը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ամուր և ռազմավարական գործընկերությունը.


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը