Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր այցելել էր Իրան՝ մասնակցելու Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և ղեկավարությանը՝ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը