Գրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներ
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) իրանական օբյեկտներ մուտքը կախված է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններից, ՌԻԱ Նովոստիին ասել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք դեռևս չենք կարողացել ստանալ այն մուտքը: Բայց, կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ այս հարցը որոշ չափով կապվում է, նույնիսկ կասեի՝ կախված է դառնում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ընթացող բանակցություններից», - ՌԻԱ Նովոստիին ասել է Գրոսին։
Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է մի քանի օր առաջ և նախատեսում է, որ միջուկային նյութին վերաբերող ամեն ինչ կվերանայվի և կվերահսկվի ԱԷՄԳ-ի կողմից։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը