Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ապագայում դուրս գալ ՆԱՏՕ-ից և կոչ է արել ուժեղացնել դաշինքի եվրոպական բաղադրիչը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ֆիշերի կարծիքով՝ եթե Վաշինգտոնը լքի ՆԱՏՕ-ն, ապա կարող է նաև Եվրոպայից դուրս բերել իր միջուկային ներուժը՝ եվրոպական երկրներին թողնելով առանց ամերիկյան «միջուկային հովանոցի»։ Նա ընդգծել է, որ այդ պատճառով Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման հարցում։
Նախկին նախարարը նաև առաջարկել է ձևավորել եվրոպական միջուկային զսպման համակարգ՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային զինանոցների վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների հետ լիովին փոխշահավետ չեն։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը