Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան մտադիր է վերանայել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։ Այդ մասին հաղորդում է «Раньше всех. Ну почти» Telegram ալիքը։
Տուսկի խոսքով՝ Լեհաստանի պաշտոնյաները պետք է զգուշավոր լինեն երկրի հետագա ֆինանսական աջակցության վերաբերյալ հայտարարություններ անելիս։ Նա ընդգծել է, որ չի կասկածում Ուկրաինային օգնություն տրամադրելու անհրաժեշտությանը, սակայն նշել է, որ Լեհաստանը նույնպես կրում է զգալի բեռ՝ պաշտպանելով Եվրամիության արևելյան սահմանը։
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում պետք է արժանանա համապատասխան գնահատականի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հրապարակել էին տեղեկություններ, ըստ որոնց՝ Լեհաստանի կողմից Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու ծրագրից հրաժարվելու պատճառները կարող են տարբերվել պաշտոնապես ներկայացված բացատրություններից։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը