Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվել
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակված ընդհանուր առմամբ 200 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Այդ մասին նա հայտնել է MAX հարթակում իր պաշտոնական էջում։
Սոբյանինի խոսքով՝ դրանց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա, իսկ 62 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է անմիջապես Մոսկվայի մատույցներում։
Միաժամանակ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել էր քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին՝ բնակիչներին կոչ անելով մնալ տներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսի 4-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի տարբեր շրջաններում խոցել են ընդհանուր առմամբ 389 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը