Բրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ
Ռուսաստան
Բրյանսկի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Կովալչուկի խոսքով՝ ինքնաթիռային տիպի ռեակտիվ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բրյանսկ քաղաքի Բեժիցկի շրջանի Չայկովիչի ավանում գտնվող բնակելի տանը։ Հարձակման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Նահանգապետի տվյալներով՝ հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է մեկ բնակելի տուն, վնասվել՝ ևս յոթը, ինչպես նաև վնասվել է ութ քաղաքացիական ավտոմեքենա։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, որոնք գնահատում են պատճառված վնասի չափը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը