Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկը
Աշխարհ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԳԱ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան հայտնել է, որ Երկրի վրա սկսվել է G3.33 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ։ Մասնագետների գնահատմամբ՝ սա 2026 թվականի երկրորդ նման հզոր գեոմագնիսական երևույթն է։
Լաբորատորիայի տվյալներով՝ մագնիսական փոթորիկը սկսվել է սպասվածից մոտ մեկ օր ուշ։ Գրեթե 24 ժամ Երկրի մագնիսական դաշտը դիմակայել է Արեգակից արտանետված պլազմային հոսքերին, սակայն կեսգիշերից հետո արևային քամու պարամետրերի կտրուկ փոփոխությունն ու միջմոլորակային մագնիսական դաշտի ուղղության փոփոխությունը հանգեցրել են փոթորկի սկսվելուն։
Գիտնականները հիշեցնում են, որ ուժեղ մագնիսական փոթորիկները կարող են խափանումներ առաջացնել էներգահամակարգերի և կապի որոշ համակարգերի աշխատանքում, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիայի վրա։ Միաժամանակ արևային ակտիվության աճը կարող է նպաստել բևեռափայլի դիտման աշխարհագրության ընդլայնմանը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը