Սլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Աշխարհ
Սլովակիայում բացվել են հանրաքվեի ընտրատեղամասերը, որտեղ քաղաքացիները քվեարկում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին նախատեսված ցմահ պետական վճարումները չեղարկելու հարցի շուրջ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։
Քվեարկության ընթացքում ընտրողները պետք է պատասխանեն երկու հարցի՝ համաձայն են արդյոք չեղարկել նախկին վարչապետների համար նախատեսված ցմահ պետական վճարումները, որոնք ներկայում վերաբերում են միայն Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև վերականգնել հատուկ դատախազությունն ու հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը։
Հանրաքվեն նախաձեռնել է արտախորհրդարանական Demokrati («Դեմոկրատներ») կուսակցությունը։ Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, ընտրողների մասնակցությունը պետք է գերազանցի 50 տոկոսը։ Սլովակիայում քվեարկելու իրավունք ունի ավելի քան 4,3 միլիոն քաղաքացի, իսկ ամբողջ երկրում գործում է 5545 ընտրատեղամաս։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը