Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Աշխարհ
Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։
Հուշագիրը ստորագրվել է հուլիսի 3-ին՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար և երկաթուղային վարչության ղեկավար Ջաբար Ալի Զաքերիի, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովի միջև։ Նշվում է, որ պաշտոնյաները նաև քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը