Ուկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունից
Աշխարհ
Ուկրաինան ակնկալում էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կլինի «ավելի վճռական և հավակնոտ»։ Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան։
«Իհարկե, մենք ակնկալում էինք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը կլինի շատ ավելի վճռական և մասշտաբային: Չէ՞ որ նախագահ Թրամփի օրոք էր, որ խիստ պատժամիջոցներ մտցվեցին «Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ:
Հետևաբար, մենք հույս ունեինք, որ այնտեղ, որտեղ շարունակական քննարկումներ կամ տատանումներ կլինեն Եվրամիությունում կամ G7-ում, ԱՄՆ-ը, ընդհակառակը, ավելի կոշտ դիրքորոշում կընդունի: Սա դեռ տեղի չի ունեցել», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը