Գերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել է
Աշխարհ
Գերմանիայում ապաստան հայցողների թիվը զգալիորեն նվազել է 2026 թվականի առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության տվյալներին։
Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար առաջին անգամ դիմել է 39 646 մարդ։ Անցյալ տարվա առաջին վեց ամիսներին Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը (BAMF) ստացել է 61 336 նման դիմում։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում երկրի իշխանությունները ստացել են շուրջ 121 հազար նման միջնորդություններ։
Ապաստան հայցողները հիմնականում եկել են Աֆղանստանից, Սիրիայից, Թուրքիայից և Սոմալիից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն