Ուկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններին
Ռուսաստան
Ուկրաինայի նախկին առաջին փոխվարչապետ, Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Արբուզովը «Արդար Ռուսաստան» կուսակցությունից կմասնակցի Պետդումայի ընտրություններին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են կուսակցությունից։
Նշվում է, որ Արբուզովը կառաջադրվի մի խումբ նոր տարածքների համար, այդ թվում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը։
Քաղաքական գործիչը 2010-2012 թվականներին աշխատել է՝ որպես Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար: 2012-2014 թվականներին նա զբաղեցրել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ 2014 թվականի հունվարի 28-ից փետրվարի 27-ը Արբուզովը եղել է հանրապետության վարչապետի պաշտոնակատարը։
Պետդումայի պատգամավորների և 2026 թվականի սեպտեմբերի 20-ին նշանակված այլ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-20-ը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը