Մեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանել
Ռուսաստան
Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներն անօրինական են։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության դեմ, անօրինական պատժամիջոցներ են, դրա համար էլ մենք դրանք այդպես չենք անվանում, դրանք միակողմանի անօրինական սահմանափակումներ են»,- ասել է նա։
Մեդվեդևի խոսքով՝ պատժամիջոցներ կարող են համարվել միայն ՄԱԿ-ի կանոնադրությամբ կամ այլ միջազգային պայմանագրերով նախատեսված միջոցները։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը