Կադիրովի որդին նոր մեդալ է ստացել
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, նոր մեդալ է ստացել ճանապարհային ոստիկանությունից։ Այս մասին պաշտոնյան հայտնել է իր Telegram ալիքում։
Նոր մեդալը Կադիրով կրտսերին հանձնվել է Գրոզնիում՝ ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության 90-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։
Միջոցառմանը Չեչնիայի ղեկավարը շնորհավորել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և պարգևներ հանձնել առանձնապես վաստակաշատ աշխատակիցներին։ Հանրապետության բարձրագույն պարգևը՝ Ախմատ-Խաջի Կադիրովի շքանշանը, ստացել են Բեսլան Սուրխաևը, Խավաժ-Բաուդին Յանգուլբաևը, Ռասուլ Տոկուևը և Բայսանգուր Էլդարխանովը։
Հայր և որդի Կադիրովները պարգևատրվել են «Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային անվտանգության պետական տեսչության 90 տարի» հուշամեդալով։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը