Զյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանել
Ռուսաստան
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ուղեղ չունեցող ավազակ այն բանից հետո, երբ նա ասել է, որ կոմունիզմը Միացյալ Նահանգների մահացու թշնամին է։ Քաղաքական գործիչն իր կարծիքն է հայտնել Podem հրատարակությանը տված հարցազրույցում։
Թրամփն իր հուլիսի 4-ի ելույթում կոմունիզմն անվանել է «մահացու սպառնալիք ամերիկյան ազատության համար» և «ամենամեծ սպառնալիքը՝ ներառյալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Ճապոնիայի հարձակումը Փերլ Հարբորի վրա և Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունները»:
Ըստ Զյուգանովի՝ Թրամփի հարձակումները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ն գլխավոր սպառնալիք է համարում Չինաստանը, և չինական պետությունը ոչնչացնելու համար որոշել են սկսել կոմունիստական կուսակցությունից և կոմունիստներից։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը