ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքին նոր հարվածներ կհասցվեն այն դեպքում, եթե ուկրաինական կողմը կրկին հարվածի Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնում է News.ru-ն՝ հղում անելով ռազմական գերատեսչությանը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ եթե, նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրահանգով, Ուկրաինան կրկին հարձակվի Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա և դրանց վնաս հասցնի, ապա Ռուսաստանի զինված ուժերը պատասխան գործողություններ կձեռնարկեն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կոնստանտինովկայի վերահսկողության վերաբերյալ խորհրդակցությանը զինվորական համազգեստով մասնակցելը խորհրդանշական ազդակ է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է շարունակել գործողությունները մինչև իր առաջադրված նպատակների իրականացումը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը