Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում
Աշխարհ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Երկուշաբթի Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում անցկացվող «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Ուղևորությունը Եկատերինբուրգ կդառնա Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ին, Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։
«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը