Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով
Աշխարհ
Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս գործոնը սրում է իրավիճակը, ես նկատի ունեմ Եվրամիության գործոնը, որը աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի»,- ասել է Պեսկովը՝ նշելով.
Ռուսաստանը պահպանում է իր թափանցիկությունը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար, այս գործընթացում ակնկալում է ԱՄՆ-ի միջնորդությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Եվրոպան այսօր դժվար թե ընդունակ լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման համար։

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)