Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ)
ՏեսանյութերԳագիկ Ծառուկյանի տան մոտ ենք գտնվում, այս պահի դրությամբ ինչ-որ խուզարկություն է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են, տունը շրջապատված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել է նա։
Նախնական տեղեկություններով միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում, նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել