ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբ
Աշխարհ
Հունվարից ի վեր, Պարսից ծոցում ուժերի կենտրոնացման պատճառով, ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևմտյան և Հնդկական օվկիանոսների արևելյան հատվածներում ունեն միայն մեկ ավիակիր հարվածային խումբ, մինչդեռ, սովորաբար, նվազագույնը երկուսն են։ Սա առաջին դեպքն է 2021 թվականից ի վեր, ըստ «Նիկեյ» թերթի՝ հղում անելով ԱՄՆ ռազմական վիճակագրությանը։
Այս տվյալների համաձայն, Վաշինգտոնը ներկայումս իր յոթ գործող ավիակիրներից երեքը կենտրոնացրել է Պարսից ծոցում՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Եվս չորս ավիակիր ներկայումս անցնում է տեխնիկական ստուգումներ և նորոգումներ։
ԱՄՆ մեկ ավիակիր մշտապես տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Յոկոսուկա նավահանգստում՝ Տոկիոյի ծոցի մուտքի մոտ։ Սակայն, 2016 թվականից ի վեր այս տարածք պարբերաբար տեղակայվել են այլ տարածաշրջաններից ավիակիրներ և ուղեկցող նավեր։
Ներկայիս իրավիճակը, նշում է «Նիկեյ»-ն, կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության։ Թերթը հիշեցնում է, որ Չինաստանն ունի երեք ավիակիր հարվածային խումբ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին