Shafaq News. Իրաքի իշխանությունները սահմանափակ հրաժեշտի արարողություն կկազմակերպեն Խամենեիի համար
Աշխարհ
Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները: Միջոցառումները կսահմանափակվեն հուլիսի 8-ին երկու իրաքյան նահանգներում կայանալիք հոգեհանգստի արարողությամբ, հաղորդում է «Շաֆաք Նյուզ»-ը։
Իրաքի նոր կաբինետի աղբյուրների համաձայն՝ հուղարկավորության արարողությունները կանցկացվեն Նաջաֆ և Քարբալա նահանգներում, որոնք շիա մուսուլմանների ամենասուրբ վայրերն են: Աղբյուրները հավելել են, որ իրաքցի առաջնորդները հրաժարվել են Բաղդադում որևէ երթ կազմակերպել՝ չնայած Թեհրանի ճնշմանը։
Այսպիսով, Shafaq News-ի կարծիքով, Իրաքի նոր կառավարությունը նախատեսում է ցույց տալ իր հավատարմությունը ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ զերծ Իրանի զգալի ազդեցությունից, հատկապես վարչապետ Ալի ալ-Զաիդիի Վաշինգտոն կատարելիք առաջիկա այցի լույսի ներքո։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին