Ֆիցո. Եվրոպայի գոյատևումը կախված է Արևմուտքի և Արևելքի միասնությունից
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստանի հետ դիմակայության եվրոպական պատմությունը որակել է որպես վախեցած արևմտյան երկրների պաշտպանության մեխանիզմ՝ ընդգծելով, որ Եվրոպայի ապագան ուղղակիորեն կախված է Արևելքի հետ միասնությունից։ Նրա խոսքերը մեջբերել է «Ստանդարդ» պորտալը։
«Արդյոք մեզ իսկապես անհրաժեշտ է առճակատում՝ վերականգնելու վստահությունը, որ Եվրոպայի գոյատևումը հնարավոր է միայն Արևելքի և Արևմուտքի միասնության դեպքում», - ասել է Ֆիցոն հուլիսի 5-ին Սլավոնական լուսավորիչների՝ Կիրիլի և Մեթոդիոսի օրվա առթիվ իր ելույթի ժամանակ։
Սլովակիայի վարչապետի խոսքով՝ եվրոպական էլիտաները խճճված են նախապաշարմունքների և վախերի մեջ։ Ֆիցոն կոչ է արել Սլովակիային վերադառնալ իր հիմնարար արժեքներին այն ժամանակ, երբ արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքերը փլուզվում են։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին