Ֆինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածում
Աշխարհ
Ֆինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելքում, հայտարարել են երկրի Պաշտպանության ուժերը։
«Պաշտպանության ուժերը Ֆինլանդական ծոցի արևելքում երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, մոտավորապես ժամը 6:10-ին (Մոսկվայի ժամանակով) ժամանակավոր օդային երթևեկության սահմանափակման գոտի են մտցրել», - ասվում է Ֆինլանդիայի Պաշտպանության ուժերի սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ֆինլանդիայի Պաշտպանության ուժերը շաբաթ առավոտյան ժամանակավորապես սահմանափակել են օդային երթևեկությունը և նավերի անցումը Ֆինլանդական ծոցի արևելքում։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին