Գրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորին
Աշխարհ
ԱԷՄԳ-ն կարող է անվանել Զապորոժյեի ատոմակայանի (ԶԱԷԿ) վրա հարձակումների հեղինակին, եթե լինեին անհերքելի ապացույցներ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Եթե մենք ունենայինք անհերքելի ապացույցներ, կարող էինք այդպես ասել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, և պատերազմում, իհարկե, նույն բանի վերաբերյալ կան արմատապես հակադիր տեսակետներ», - ասել է նա։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ իր նպատակը միջուկային վթարի կանխարգելումն է։
«Հենց դա եմ ես փորձում անել։ Իհարկե, դա նուրբ գիծ է։ Մեկը մի անգամ ասել է, որ միջազգային կազմակերպությունում դուք փորձում եք բոլորին հավասարապես դժբախտ դարձնել», - բացատրել է Գրոսսին։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին