Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ նա հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, կշարունակի քննարկումները Պուտինի հետ Զելենսկու հետ զրույցից հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում մեջբերված ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նախատեսում է Զելենսկու հետ խոսել այն մասին, թե ինչպես «ավարտել պատերազմը»։
«Նախագահը չափազանց հրատապ է համարում փորձել վերջ դնել դրան», – հավելել է ամերիկացի պաշտոնյան։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին