Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներն օգտագործել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-8-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
«Գագաթնաժողովի շրջանակներում ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ նախագահ Էրդողանը կընդգծի Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի արագ վերսկսման անհրաժեշտությունը։ Թուրքիան կարծում է, որ դիվանագիտությունը կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն է», – ասել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին