Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածները
Հասարակություն
BGR պարբերականի մասնագետները խորհուրդ են տվել վերանայել սմարթֆոնում նախապես տեղադրված հավելվածները՝ նշելով, որ դրանցից շատերը կամ անօգուտ են, կամ կրկնում են արդեն առկա ծրագրերի գործառույթները։
Փորձագետների խոսքով՝ առաջին հերթին կարելի է հեռացնել բջջային օպերատորի կողմից SIM քարտի ակտիվացումից հետո ավտոմատ տեղադրվող հավելվածները։ Նրանք նաև խորհուրդ են տալիս հրաժարվել սմարթֆոնի արտադրողի կողմից նախապես տեղադրված որոշ ծառայություններից, որոնք հաճախ օգտագործվում են գովազդային ծանուցումներ տարածելու համար։ Օրինակ՝ նշվում են Samsung Things, Samsung Wearable, Motorola Notifications, YouTube Music և Google TV հավելվածները։
Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել օպերացիոն համակարգում արդեն առկա ծրագրերը կրկնօրինակող հավելվածները, ինչպես նաև արտադրողների գործընկերների կողմից տեղադրված հավելվածները, որոնց համար ընկերությունները վարձատրություն են ստանում։ Նրանք նաև նշում են, որ շատ դեպքերում սմարթֆոնում առանձին հակավիրուսային ծրագիր տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն կարող է խանգարել օպերացիոն համակարգի ներկառուցված պաշտպանական մեխանիզմների աշխատանքին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ