Մասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուց
Հասարակություն
BGR պարբերականի մասնագետները նախազգուշացրել են, որ օգտագործված iPhone գնելը կարող է մի շարք ռիսկեր պարունակել՝ չնայած այն հանգամանքին, որ Apple-ի սմարթֆոնները երկար ժամանակ պահպանում են իրենց արդիականությունն ու երկար տարիներ ստանում ծրագրային թարմացումներ։
Փորձագետների խոսքով՝ երկրորդային շուկայում հաճախ վաճառվում են հին մոդելներ, որոնք այլևս չեն ստանում iOS-ի թարմացումներ։ Բացի այդ, օգտագործված հեռախոսները կարող են ունենալ մաշված մարտկոց, երկարատև շահագործման հետևանքով վնասված բաղադրիչներ և, շատ դեպքերում, վաճառվում են առանց պաշտոնական երաշխիքի։
Մասնագետները նաև զգուշացնում են, որ շուկայում հանդիպում են ոչ պաշտոնական եղանակով վերականգնված կամ նույնիսկ գողացված iPhone-ներ, որոնք ներկայացվում են որպես գործարանային վերանորոգված սարքեր։ BGR-ը օգտագործված iPhone գնելը համեմատում է օգտագործված ավտոմեքենա գնելու հետ՝ նշելով, որ հաջող գործարք հնարավոր է միայն այն դեպքում, եթե գնորդը լավ է հասկանում, թե ինչ է ընտրում, հակառակ դեպքում կարող է բախվել բազմաթիվ խնդիրների։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ