Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 6-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Դամասկոս և կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները իր սիրիացի գործընկեր Ահմեդ ալ-Շարաայի հետ, ըստ «Ալ Հադաթ» հեռուստաալիքի։
Ըստ հեռուստաալիքի՝ Մակրոնին կուղեկցի պատվիրակություն, որի կազմում կլինեն խոշոր ներդրողներ և բիզնես էլիտայի ներկայացուցիչներ։
Արաբական Հանրապետության ղեկավարի գրասենյակի կողմից նախկինում տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Ֆրանսիան աջակցում է Սիրիայի անցումային կառավարության ջանքերին պատերազմից հետո վերականգնման և վերակառուցման գործում։ Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ փոխշահավետ գործընկերությունը ընդլայնելու համար ալ-Շարաան և Մակրոնը «կանցկացնեն կլոր սեղան սիրիական և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ»։
Գրասենյակում նշվում էր, որ Դամասկոսն ու Փարիզը հավատարիմ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, որը սկսվել է ալ-Շարաայի 2025 թվականի մայիսին Ֆրանսիա կատարած այցից հետո։ Առաջիկա բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների վրա, նշվում է տեքստում։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին