Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Արտաքին Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը