MWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային
Աշխարհ
Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն միաժամանակ գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Military Watch Magazine (MWM)-ը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը դիմել էր Լեհաստանին՝ Patriot համակարգերի հրթիռներ տրամադրելու խնդրանքով՝ Իրանի հետ դիմակայության պայմաններում սեփական պաշարները համալրելու նպատակով։ Սակայն Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր, որ երկրի Patriot համակարգերը նախատեսված են բացառապես Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար, ուստի դրանք չեն փոխանցվի այլ երկրներին։
Միևնույն ժամանակ MWM-ը պնդում է, որ մարտ ամսին Վարշավան գաղտնի կերպով Ուկրաինային փոխանցել է իր օպերատիվ պահուստից հրթիռների խմբաքանակ։ Հրատարակության գնահատմամբ՝ այդ քայլով Լեհաստանի իշխանությունները Ուկրաինային աջակցությունը գերադասել են ինչպես սեփական պաշտպանական կարիքներից, այնպես էլ ԱՄՆ-ի շահերից։ Ավելի վաղ Լեհաստանի խորհրդարանի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը չէր բացառել, որ նման որոշումները կարող էին ընդունվել առանց երկրի նախագահի լիարժեք համաձայնության։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ