Ամերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն Լեհաստանում
Աշխարհ
Լեհաստանը պայմանագիր է կնքել Barracuda-500 ենթաձայնային թևավոր հրթիռների ներքին արտադրության համար: Արարողությունը հեռարձակվել է լեհական հեռուստատեսությամբ։
Երկուշաբթի օրը լեհական PGZ և WZL-2 ընկերությունների և ամերիկյան Anduril Industries ընկերության միջև ստորագրված պայմանագիրը նախատեսում է Barracuda-500 հեռահար ինքնավար թևավոր հրթիռների հավաքումը և հետագա արտադրությունը Լեհաստանում։
Barracuda-500-ը ենթաձայնային թևավոր հրթիռ է՝ մոտավորապես 500 ծովային մղոն (926 կիլոմետր), 45 կիլոգրամանոց մարտագլխիկով և 0.74 Մախ արագությամբ: Այս հրթիռը կարող է արձակվել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ