Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում Շվեդիայի դեսպան Աննա Քրիստինա Թերեզա Յոհաննեսոնին վճռական բողոք է ներկայացվել՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա երկու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ միջադեպը գնահատվել է որպես դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության նկատմամբ անընդունելի ոտնձգություն։ Մոսկվան շվեդական իշխանություններից պահանջել է իրականացնել լիարժեք հետաքննություն, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին ու մեղավորներին, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ռուսական դիվանագիտական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը պետք է երաշխավորվի ընդունող պետության կողմից՝ միջազգային իրավունքի և դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գործող կոնվենցիաների համաձայն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ