Փաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru
Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անկախ ընտրությունների արդյունքներից։
«Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո, մենք տրամադրված ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», — նշել է Փաշինյանը։
Վարչապետը Եկատերինբուրգ է մեկնել՝ մասնակցելու «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի շրջանակում նախատեսված է նրա մասնակցությունը լիագումար նիստին՝ Ռուսաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ