Porsche-ը պատրաստվում է նոր զանգվածային կրճատումների
Աշխարհ
Գերմանական ավտոարտադրող Porsche-ը քննարկում է առաջիկա տարիներին ևս շուրջ 4 հազար աշխատակցի կրճատելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bild թերթը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է ընկերության հակաճգնաժամային ծրագրով։
Հրատարակության տվյալներով՝ ընկերության ղեկավարությունն ավելի վաղ նախատեսել էր մինչև 2029 թվականը կրճատել ավելի քան 3,9 հազար աշխատակցի, սակայն ծախսերի աճի պատճառով այժմ դիտարկվում է կրճատումների ևս մեկ փուլ։ Եթե այդ ծրագիրն իրականացվի, ապա առաջիկա տարիներին աշխատանքը կարող է կորցնել շուրջ 8 հազար մարդ։ Ամենաշատը վտանգված են ղեկավար կազմի և վարչական ստորաբաժանումների աշխատակիցները, իսկ Վայսախում գտնվող Porsche-ի ինժեներահետազոտական կենտրոնի անձնակազմը կարող է կրճատվել մինչև 30 տոկոսով։
Ֆինանսական դժվարությունների են բախվել նաև գերմանական այլ ավտոհսկաներ՝ Mercedes-Benz-ը և Volkswagen-ը։ Էներգակիրների, բաղադրիչների և հումքի թանկացումը, ինչպես նաև չինական էլեկտրամոբիլ արտադրողների աճող մրցակցությունը հանգեցրել են վաճառքների անկման։ Այս պայմաններում Volkswagen-ը պատրաստվում է փակել Գերմանիայում գործող չորս գործարան, իսկ Mercedes-Benz-ը՝ կրճատել աշխատակիցների պարգևավճարները։ Գերմանական ավտոարդյունաբերության ներկայացուցիչները կարծում են, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է պետության, արհմիությունների և խոշոր բիզնեսի համատեղ հակաճգնաժամային ծրագիր։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ