Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու
Հասարակություն
Կրասնոյարսկում մահացած կնոջ երկու բնակարաններում հայտնաբերվել է շուրջ 100 կատու։ Այդ մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Հաղորդվում է, որ Կուտուզովի և Պավլովի փողոցներում գտնվող մեկսենյականոց բնակարաններում պահվում էին համապատասխանաբար մոտ 80 և 20 կատու։ Հարևանները երկար ժամանակ բողոքում էին կենդանիների աղմուկից և տարածվող տհաճ հոտից, սակայն իրավիճակը չէր փոխվում։
Կնոջ մահից հետո կենդանիները մնացել էին առանց սննդի և ջրի։ Նրանց խնամքով զբաղվել են «Օզիի տուն» կենդանիների ապաստարանի կամավորները, որոնք նախատեսում են ապահովել կատուներին ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ անասնաբուժական օգնությամբ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ