МакSим-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր գրքի հրատարակությունը՝ երեխաներին հասցեագրված սպառնալիքների պատճառով
Հասարակություն
Ռուս երգչուհի МакSим-ը (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) հայտնել է, որ իր գիրքը չի հրատարակվի։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Երգչուհու խոսքով՝ գրքի հրատարակությունը չեղարկելու պատճառը դարձել են իր հարազատներին, այդ թվում՝ դուստրերին հասցեագրված սպառնալիքները։ Նրա պնդմամբ՝ անհայտ անձինք կապ են հաստատել հրատարակչության և տպարանի հետ՝ պահանջելով չհրատարակել գիրքը և սպառնալիքներ հնչեցնելով։
МакSим-ը նշել է, որ գրքի ստեղծման վրա մեծ աշխատանք է ներդրել՝ մասնակցելով նաև նկարազարդումների պատրաստմանը։ Նրա խոսքով՝ նախագծի չեղարկումն իր համար ծանր հարված է եղել, քանի որ այդ գրքում արտացոլված էին իր զգացմունքներն ու անձնական ապրումները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ