Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդիլ Բայսալովը։
«Մենք շատ հպարտ ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Մեզ համար մեծ ուրախություն կլիներ, եթե թեկուզ նրանցից մեկը հրավիրված լիներ, սակայն բոլոր երեք առաջնորդներն էլ լինելու են Թրամփի անձնական հյուրերը»,- նշել է Բայսալովը։
G20-ի առաջնորդների հերթական գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ