Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։
«Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել են՝ մեծարելու Մեծ Այաթոլլահ Խամենեիին և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն զիջի սպառնալիքներին։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում հստակ նշված է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը», - գրել է նախարարը իր սոցիալական ցանցերի էջում։
Հունիսի 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությանը։
Հուշագրում նաև սահմանվում է ժամանակացույց, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Պակիստանը և Կատարը հիմնական միջնորդներն են։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ