Ռյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պաշտպանական պայմանագրեր կստորագրեն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն The Washington Post-ի համար հրապարակված հոդվածում։
«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև կցուցադրենք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում հիմնական տեխնոլոգիաների մեջ՝ այսօրվա և վաղվա անվտանգության պահանջները բավարարելու համար», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ Անկարայի գագաթնաժողովում Դաշինքը մտադիր է «ցույց տալ, թե ինչպես են նրանք ներդրումներ կատարում պաշտպանության մեջ, վերահավասարակշռում իրենց անվտանգությունը և ամրապնդում իրենց արդյունաբերական բազան»։
Դաշինքի ամենաբարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից կլինեն Եվրատլանտյան տարածաշրջանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հարավային թևի համար սպառնալիքներն ու մարտահրավերները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ