Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում AIM-120 AMRAAM օդ-օդ հրթիռների արտադրության օբյեկտների և Patriot PAC-3 հրթիռային համակարգերի սպասարկման կենտրոնների ստեղծման հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ծրագրերին մասնակցող պոտենցիալ երկրները, որոնց թվում են ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Լեհաստանը, նախատեսում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հուլիսի 7-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս ծրագրի իրականացումը կազատի ամերիկյան հրթիռային արտադրողներ Raytheon-ի և Lockheed Martin-ի արտադրության և սպասարկման հզորությունները, ինչը թույլ կտա նրանց ավելացնել արտադրությունը Միացյալ Նահանգներում։
Գործակալությունը նշում է, որ AIM-120 AMRAAM-ը և PAC-3-ը ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին ամերիկյան ռազմական հզորությանը ապավինելու և սեփական պաշտպանության վրա ծախսեր չանելու համար։ Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին ավելի շատ ամերիկյան զենք գնել և համատեղ արտադրություն սկսել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ