Al Hadath-ը հայտնել է, թե պայթյունների պահին որտեղ է գտնվել Մակրոնը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ֆրանսիական պատվիրակության անդամները Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների պահին արդեն ճանապարհին էին դեպի Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ նախատեսված հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները չեն լսել Four Seasons հյուրանոցի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունների ձայները։ Al-Ikhbaria-ի տեղեկություններով՝ պայթյունների պատճառը եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործարկումը, որի հետևանքով առնվազն 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան, տուժել է։
Նշվում է, որ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել էր մինչև դրանց գործարկումը, սակայն սակրավորները չէին հասցրել վնասազերծել դրանք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 7-ի առավոտյան Մակրոնի կանգ առած հյուրանոցի մոտ մի քանի պայթյուն էր որոտացել, ինչից հետո դեպքի վայրից բարձրացել էր ծուխ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ