Սիրիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Դամասկոսում Մակրոնի հյուրանոցում ռումբի տեղադրման սպառնալիք չի եղել
Աշխարհ
Սիրիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դամասկոս կատարած այցի կամ այնտեղ գտնվող հյուրանոցի համար անմիջական սպառնալիք չկար այնտեղ տեղի ունեցած պայթյունների պատճառով։
ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դամասկոսում առնվազն 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան, վիրավորվել է Մակրոնի այցի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով։ Նախարարությունը նշել է, որ ոստիկանությունը Դամասկոսի կենտրոնում պայթուցիկ սարքեր է հայտնաբերել նախքան դրանց պայթեցումը, սակայն ռումբերի վնասազերծման մասնագետները չեն կարողացել դրանք վնասազերծել։
«Մենք ընդգծում ենք, որ պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի հյուրանոցի շուրջ սահմանված անվտանգության պարագծից դուրս։ Պայթյունները ոչ մի կերպ անմիջական սպառնալիք չեն ներկայացրել հյուրանոցի կամ այցի ծրագրի համար», - «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գտնվելու վայրում հյուրանոցի մոտ մի քանի պայթուցիկ սարքեր են պայթեցվել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ