Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ)
Աշխարհ
Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ մայրաքաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։
«Դամասկոսում Զբոսաշրջության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան», - SANA պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Երեքշաբթի օրը Paris Match-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Մակրոնը չի եղել Դամասկոսի հյուրանոցում, որտեղ նա մնացել էր իր այցի ժամանակ, երբ մոտակայքում տեղի են ունեցել պայթյունները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)