Սոչիի օդանավակայանը երկրորդ անգամ դադարեցրել է աշխատանքը մեկ օրվա ընթացքում
Ռուսաստան
Ռուսաստանի Ռոսավիացիան հայտնել է, որ հուլիսի 7-ին կրկին ժամանակավորապես դադարեցվել է Սոչիի օդանավակայանի աշխատանքը։ Այդ մասին տեղեկացվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները ուժի մեջ են մտել Մոսկվայի ժամանակով 12:12-ին։ Սա օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ օդանավակայանը դադարեցնում է թռիչքների ընդունումն ու սպասարկումը։
Գիշերը կիրառված թռիչքային սահմանափակումներից հետո Սոչիի օդանավակայանում արդեն իսկ գրանցվել էին բազմաթիվ ուշացումներ։ Ըստ վերջին տվյալների՝ ժամանակացույցից հետ է մնացել ավելի քան 50 չվերթ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ